National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.11.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավիրիկյան պալատում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ Միջխորոդարանական վեհաժողովի 38-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Նիստը նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Իտալիայի Սենատի անդամ Ֆրանչեսկո Ամորուզոն: Նա նշեց, որ ԱՊՀ ՄԽՎ աշխատանքային փորձը շատ օգտակար է նաեւ այլ միջխորհրդարանական կառույցների համար եւ առաջարկեց մշակել եւ ստորագրել ԱՊՀ ՄԽՎ եւ ՄԵԽՎ միջեւ համագործակցության համաձայնագիր: Տիկին Մատվիենկոն ողջունեց այդ գաղափարը եւ իր գործընկերներին առաջարկեց քննարկել այդ նախաձեռնությունը: Վեհաժողովի լիագումար նիստի գլխավոր հարցերից էր Տիեզերային տարածքը խաղաղ նպատակներով համատեղ օգտագործելու գործում ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համագործակցության զարգացման մասին հարցը, որը ներկայացրեց Պետական դումայի պատգամավոր, Ռոսկոսմոսի կոլեգիայի անդամ Օլեգ Սավչենկոն: Նիստի ընթաքցում քննարկվեցին մի շարք հացեր, որոնք ամփոփվեցին համատեղ մամուլի ասուլիսում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am